ԱՄՆ-ում Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: Այս մասին հայտնում է ANCA-ն։
H.R. 9087-ի Շերմանի փոփոխությունն ընդունվեց հանձնաժողովի ամբողջ կազմով՝ 44 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Continue reading
Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը
ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը հոդված է հրապարկել «Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև» վերնագրով։
Պետությունների պատմության մեջ գոյություն ունեն ժամանակաշրջաններ, երբ մարտահրավերները չեն Continue reading
«ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի իրավունքների պաշտպան, այլ ոչ թե խախտումների աջակից». իրավապաշտպանների հայտարարությունը: «GEMINI» ԱԲ-ն իրավապաշտպանների հայտարարության մասին
ԵԱՀԿ գլխավոր տնօրեն` թուրք Ֆերիդուն Սինիրլի Օղլուն պետք է լինի կրոնական ազատության խախտումների դեմ արգելք, այլ ոչ թե կամավոր աջակից։ Այս մասին ասվում է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) միջազգային կազմակերպության համատեղ հայտարարության մեջ։ Continue reading
Ցավակցություն Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, ազատամարտիկ, «Սոսե Մայրիկ» ջոկատի հրամանատար, գնդապետ Հայկ Հարությունյանի հանկարծամահ լինելու կապակցությամբ
Խորին ցավակցությամբ եւ սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 18-ին, հայրենիքի համար մղված մարտերում ստացած ծանր վիրավորումների եւ երկարամյա ու անհաղթահարելի առողջական խնդիրների հետեւանքով հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահի տեղակալ, ազատամարտիկ, Արցախյան երեք պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, հասարակական եւ ռազմական գործիչ, մեր շատ սիրելի ընկեր ու համախոհ, գնդապետ Հայկ Հարությունյանը։
Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչումը ձախողվել է ուլտրաօրթոդոքս կուսակցությունների վրա Բաքվի ճնշման տակ. «Մաարիվ»
Իսրայելի կառավարության որոշումը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ միաձայն հավանության էր արժանացել հունիսի վերջին, սակայն Քնեսեթում քվեարկությունն այդպես էլ չկայացավ կուլիսներում ծավալված քաղաքական և դիվանագիտական պայքարի պատճառով: Ինչպես գրում է իսրայելական Continue reading
ԱՄՈԹ! Haaretz. Նեթանյահուն անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը
Իսրայելը, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի պաշտոնյաները իրենց ադրբեջանցի գործընկերներին հավաստիացրել են, որ այս հարցը կհեռացվի Կնեսետի օրակարգից։ Continue reading
Հայաստանում ստեղծվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հանձնաժողով: Ընդդիմությունն ու իրավապաշտպանները հայտարարել են «ընդդիմախոսների ոչնչացման քաղաքականության դեմ» համախմբման մասին
Հայաստանում ստեղծվել է նոր անկախ հասարակական նախաձեռնություն՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հանձնաժողովը։ Նրա անդամները հուլիսի 14-ին կայացած առաջին մամուլի ասուլիսում ներկայացրել են կառույցը՝ հայտարարելով, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո երկրում սկսվել է դատական համակարգի համակարգված ենթարկեցում, այլախոհության ճնշում և ընդդիմության աննախադեպ հետապնդում։ Նրանց խոսքով՝ ավանդական իրավապաշտպան կազմակերպությունների մեծամասնության փաստացի անգործության ֆոնին, որոնք, ինչպես նրանք պնդում են, սկսել են սպասարկել իշխանությունների շահերը, նոր կառույցը մտադիր է արձանագրել քաղաքական հետապնդումների դեպքերը, ձևավորել հանրային իմունիտետ և միջազգային վերահսկողության մեխանիզմներ կիրառել՝ ռեպրեսիվ ապարատը զսպելու համար։
Բացելով մամուլի ասուլիսը՝ Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեղադրել է իշխանություններին հասկացությունների փոխարինման մեջ։ «Մենք բախվել ենք խայտառակ իրականության, երբ իշխանությունները «ատելության լեզվի» նման տերմիններն օգտագործում են և քողարկում մի երևույթ, որը քաղաքագիտության մեջ վաղուց դասակարգվել է որպես «ներքին ռասիզմ»։ Այսօր ցանկացած այլախոհ ուժ իշխանոության կողմից ընկալվում է ոչ թե որպես հակառակորդ, որն անհրաժեշտ է ժողովրդավարության գործելու համար, այլ որպես ուղղակի թշնամի։ Այս թշնամանքի մթնոլորտն արդեն ներթափանցել է ընտանիքների, հարազատների և ընկերների մակարդակ։ Հասարակությունը պետք է համախմբվի, որպեսզի վերջ դնի 21-րդ դարի վենդետայի այս նաոր ալիքին, որի զոհերն են դառնում քաղբանտարկյալները և իշխանությունների անձնական դրդապատճառներով հետապնդվողները»,- նշել է Ալավերդյանը։
Խնդրի միջազգային չափման թեման շարունակել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան ունեցող Ձյունիկ Աղաջանյանը։ Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական հասարակության հեղինակավոր կառույցների մեծամասնությունն այսօր անգործություն է ցուցաբերում՝ փաստացիորեն իշխանություններին կանաչ լույս տալով ռեպրեսիաների ուժեղացման և խստացման համար։ Սակայն միջազգային պայմանագրերի շրջանակում երկրի ստանձնած պարտավորությունները և առկա ինստիտուտների ճիշտ օգտագործումը կարող են հզոր զսպող գործոն դառնալ։ «Մեզ անհրաժեշտ է միջազգային գործընկերներին և արևմտյան դեսպանատներին հասցնել այլընտրանքային տեղեկատվություն, քանի որ այժմ նրանք առաջնորդվում են բացառապես իշխանությունների միակողմանի հաշվետվություններով։ Իրական պատկերի բացահայտումը կօգնի սանձել այն իշխանությունների ախորժակը, որոնք փորձում են հասարակությունը վերածել կամազուրկ, կոնֆորմիստական զանգվածի»,- պարզաբանել է Աղաջանյանը։
Տեղի ունեցողի վերաբերյալ կոշտ գնահատականով հանդես է եկել խորհրդարանի ավարտող կազմի պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանը։ «Հայաստանում ռեպրեսիաներն ու ֆիզիկական հաշվեհարդարներն ունեն մեկ նպատակ՝ ամբողջությամբ խլացնել խոսքի ազատությունը։ Փաշինյանի ռեժիմի պայմաններում երկրում, ըստ էության, բացվել է քաղաքական սպանությունների էջ, երբ իշխանության ընդդիմախոսները մահանում են բանտերում կամ տեղական ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո։ Այս հետապնդումները չեն սկսվել երեկ, այլ ծրագրավորված կերպով զարգացել են 2018 թվականից՝ «նախկինների» դեմ պայքարի կարգախոսների քողի տակ։ Այսօր կալանավորում են նույնիսկ եկեղեցական պատարագներին մասնակցող դպրոցականների։ Քաղաքացիների իրավունքները պաշտպանելու միակ միջոցը այն պայմաններում, երբ ռեժիմի պատժիչ մեթոդները միայն ավելի են կատարելագործվում, նման անկախ նախաձեռնությունների միջոցով խիստ հանրային իմունիտետի ձևավորումն է»,- ընդգծել է Մկրտչյանը։
Հասարակական նախաձեռնության անդամները հանդես եկան լրագրողների առջև՝ հայտարարելով, որ ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ կոշտ ճնշման պայմաններում իրենք իրենց պաշտպանության տակ են վերցնում քաղբանտարկյալներին և մտադիր են Հայաստանում տեղի ունեցողի մասին ճշմարտությունը հասցնել միջազգային ատյաններին։
Քննարկումը շարունակելով՝ հեռացող կազմի խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը ուշադրություն է հրավիրել համատարած վախի մթնոլորտի վրա, որտեղ ընդդիմադիր գործիչներն ու շարքային քաղաքացիները ամեն օր բախվում են հետապնդումների սպառնալիքին։ «Իշխանությունները հետևողականորեն մեկուսացնում են ընդդիմության առաջնորդներին․ կալանքի տակ են գտնվում Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը, քրեական հետապնդման է ենթարկվում Արմեն Աշոտյանը։ Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում փաստաբան Գագիկ Սարգսյանի դեպքը, որի տանը ուժայինները կազմակերպել էին աննախադեպ՝ 13-ժամյա խուզարկություն։ Ռեժիմը պատրաստ է ոտնահարել ցանկացած իրավունք՝ անձնական ազատությունից մինչև աշխատանքի և սոցիալական ապահովության իրավունք։ Մեր հանձնաժողովը կզբաղվի հետապնդվող բոլոր անձանց վերաբերյալ տվյալների մանրամասն հավաքագրմամբ, որպեսզի պաշտպանի նրանց իրավունքները և Հայաստանը վերադարձնի սահմանադրական կարգի», – ընդգծել է Վարդանյանը։
Տեղի ունեցողի պատճառների մանրամասն վերլուծությամբ հանդես է եկել քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը՝ մատնանշելով հետապնդումների ներկա ալիքի սկզբունքային տարբերությունը այն ամենից, ինչ տեղի էր ունենում երկրում վերջին երեսուն տարիների ընթացքում։ «Նախկին ղեկավարների օրոք Հայաստանում գոյություն ուներ արտաքին զսպումների համակարգ, քանի որ երկիրը վարում էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և արևմտյան գործընկերները թույլ չէին տալիս զանգվածային ռեպրեսիաներ։ Այսօր, սակայն, առաջին պլան է մղվել աշխարհաքաղաքականությունը։ Իրենց շահերի համար արևմտյան ինստիտուտները ոչ միայն աչք են փակում Փաշինյանի գործողությունների վրա, այլ նաև, փաստորեն, խրախուսում են դրանք։ Ստանալով քարտ-բլանշ՝ ռեժիմը միանձնյա վերահսկողություն է հաստատել խորհրդարանի, դատարանների և Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Մեր խնդիրն է պատռել այն միջազգային կառույցների դիմակները, որոնք լուռ կերպով մասնակից են դառնում ժողովրդավարության ոչնչացմանը», – ընդգծել է Բոզոյանը։
Խնդրի տարածաշրջանային համատեքստի և միջազգային միջնորդների երկակի չափանիշների մասին խոսել է իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է ռեկորդային՝ 375-ի, սակայն եվրոպացի պաշտոնյաների՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Կայա Կալասի վերջին այցերի ընթացքում այդ թեման ամբողջությամբ անտեսվել է։ Նրա խոսքով՝ եվրոպական կառույցները մարդու իրավունքների հաշվին կուրորեն առաջ են մղում այսպես կոչված «խաղաղության գործընթացը»։ Իշխանյանը շեշտել է, որ փաստորեն թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի քաղբանտարկյալները դարձել են «խաղաղության պատանդներ», իսկ Ալիևի և Փաշինյանի ռեժիմները գործում են նմանատիպ մեթոդներով։ Վերջում նա հավելել է, որ հանձնաժողովը մտադիր է պայքարել այս ավտորիտար համակարգի դեմ՝ վերականգնելով մարդու իրավունքների իրական պաշտպանության առաջնահերթությունը։
Իսրայելը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Քնեսեթում
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Քնեսեթում կասեցվել է։ Դրա մասին հայտնում է JNS-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։
Հունիսի վերջին Իսրայելի կառավարությունը միաձայն պաշտպանել էր Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը։ Նախարարների կաբինետի Continue reading
Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարության ֆարսը
Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև նախկին բարձրաստիճան զինվորական և պետական գործիչներ Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուսների բողոքների քննությունը Continue reading







