Նիկոլ Փաշինյանի երկրորդ անընդունելի և սադրիչ հայտարարությունը. «…Ընտրությունները կեղծվել են և հանրապետության հրապարակները դատա՞րկ են։ …Ում ձայնը կեղծված է, ասում եմ՝ դուրս եկեք հրապարակներ»։

Մեզ համար ընտրություններից անմիջապես հետո շատ կարևոր էր, որ մենք խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր էր մեզ համար, որ խաղաղության գործընթացը ընկնի իր դինամիկայի մեջ։ Պարզվեց, որ այդ նույն ընկալումը կա նաև Ադրբեջանում։ Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի նախագահի օգնականը և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, որոնք երկուսն էլ ընդհանուր բանակցային պրոցեսների իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումներին հիմնականում ներկա են եղել, նրանց միջև տեղի է ունեցել հանդիպում։ Այդ հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է։

VIDEO — https://youtu.be/VY3vMgSO8zc?si=aZmMkK14WiJQTjyN ( 5:40 րոպեից սկսած)  

Մեր փորձը ցույց է տվել, որ երկկողմ ուղիղ շփումները շատ կարևոր են։ Ընդ որում, ինչն է հետաքրքիր, որ այդ ձևաչափով երբեք Հայաստանի Հանրապետությունում կամ Ադրբեջանի Հանրապետությունում հանդիպում տեղի չէր ունեցել և առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ Հայաստանում և ենթադրաբար հաջորդ նետ տեղի կունենա Ադրբեջանում։

Սրանով Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին։

Ես ենթադրում եմ, որ օրինակ, հարց կարող է ծագել, թե Հայաստանի Հանրապետությունում կա՞ն 100 հազարավոր քաղաքացիներ, որոնք համարում են, որ Հայաստանը 29 743 ք/կմ–ով չպետք է բավարարվի։ Ես պիտի ասեմ՝ չէ, չկան այդքան մարդիկ, այդքան ընտրակաշառք կա, ցավոք սրտի։

Սպառնալիքը այդտեղ է։ Ա յսինքն կա՞ն այդքան մարդիկ, որոնք մտածում են, որ սա  վատ խաղաղություն է, պետք է ուժով խաղաղություն բերել։ Ես կարծում եմ, որ այդքան մարդ չկա Հայաստանում։ Խնդիրը այն չէ՝ ով քանի մանդատ կունենա, խնդիրն այն է, որ այդ թվերը արտահայտում են Հայաստանի տրամադրություննե՞ր։ Չեն արտահայտում»,– հայտարարեց Փաշինյանը։ Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, որ ընտրությունները կեղծվել են, Փաշինյանն ասաց. «Ընտրությունները կեղծվել են ու խորհրդարանում այդ հարցը չի քննարկվո՞ւմ, ընտրությունները կեղծվել են և հանրապետության հրապարակները դատա՞րկ են։ Էդ ո՞ւմ ձայն է կեղծվել։ Ես հիմա խոսում եմ լիդերների մասին. ձեր հետևորդների ձայնը կեղծվել է, ու դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում։ Ձայները կեղծված են հաջորդ օրը դուք օդանավակայանո՞ւմ եք հայտնվում։

Մենք ընդիմադիր չենք եղե՞լ, ձայները, որ կեղծված են եղել, մենք հաջորդ օրը չամադաններս հավաքած օդանավակայանո՞ւմ ենք եղել։ Ում ձայնը կեղծված է, ասում եմ՝ դուրս եկեք հրապարակներ։ Դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան հրապարակներ նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ձեր ընտրակաշառքներով։ Ու այդտեղ ամեն ինչ կավարտվի, չնայած այդ ամեն ինչը ավարտվել է։ Ես կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ, որովհետև հաջորդ թև դուրս են գալու հրապարակ նրանք, ում ձայնը իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի և ձեր ընտրակաշառքների միջոցով։

Եվ ես առաջնորդելու եմ այդ մարդկանց, այ այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտեսնեք։ Այ այդ ժամանակ դուք կտեսնեք՝ ինչ է նշանակում ոչ թե սիրո և համերաշխության և թավշյա հեղափոխություն, այլ կտեսնեք ինչ է նշանակում իսկական հեղափոխություն։

Տանը վեր ընկած այդ լիդեր կոչվածներին կոչ եմ անում դուրս եկեք հրապարակ, եկեք այստեղ տեսնենք՝ ո՞վ եք դուք։

Այդ մարդիկ ասում էին, որ եթե ՔՊ-ն վերարտադրվի, այդ կատաստրոֆա է Հայաստանի Հանրապետության համար։ Բա ՔՊ-ն վերարտադրվել է, իրենք գնացել են իրենց տներում վեր են ընկե՞լ, բա հայրենիքի ճակատագրի մասին ո՞վ է մտածելու։

Ու որևէ մեկի լեզուն պիտի պտտվի, ասի, որ ՔՊ-ն ընտրությունների արդյունք է կեղծե՞լ։ Ղալաթ եք արել»,– հայտարարեց Փաշինյանը։

Թողնել պատասխան

Your email address will not be published.